19-ամյա տղայի հասակը մեկ տարում ավելացել է 20 սմ-ով` ուղեղում հայտնաբերված ուռուցքի պատճառով
19-ամյա տղայի հասակը շարունակել է աճել` մեկ տարում ավելանալով 20 սմ-ով, քանի դեռ ուղեղից չեն հեռացրել գոլֆի գնդակի չափսեր ունեցող ուռուցքը:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` Կիրան Հելիդեյն անընդհատ տառապել է ուժեղ գլխացավերից, որն էլ ստիպել է նրան՝ դիմել Քարդիֆի համալսարանական հիվանդանոց (Ուելս), որտեղ էլ բժիշկները բացահայտել են, որ ցավի պատճառը անսովոր գոյացությունն է:
Վիրաբույժները հեռացրել են 19-ամյա տղայի ուռուցքը, որից հետո նրա մոտ ակրոմեգալիա է ախտորոշվել (նյարդաներզատական հիվանդություն, որի ժամանակ նկատվում է աճի հորմոնի ավելցուկային արտադրություն): Հիվանդության պատճառով տղայի հասակը վերջին մեկ տարում 167 սմ-ից դարձել է 187 սմ, ինչի հետևանքով նրա մոտ քաշի ավելացում, ուշաթափության նոպաներ են լինում:
Բժիշկները վստահ չեն` արդյո՞ք տղայի հասակը կդադարի աճել, թե՞ ոչ, թեև նա ամեն օր բուժում է ստանում:












