Վայոց ձորի մարզում անչափահասը կտրող-ծակող գործիքով վնասվածք է հասցրել 24–ամյա երիտասարդի

17:38 • 15.10.14

Հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժնում  հոկտեմբերի 14-ին, ժամը 01.40-ին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով իրենց է դիմել Շատին գյուղի մի բնակիչ, 1990 թ. ծնված Նարեկ Բ.-ն:  Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ 

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հոկտեմբերի 12-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Շատին գյուղի սկզբնամասում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Նարեկ Բ.-ին սուր կտրող-ծակող գործիքով հարվածել և վնասվածք է պատճառել 1999 թ. ծնված Ա. Մ.-ն:

Անչափահաս Ա. Մ.-ն ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն: 

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: