Չինուհին ավելի քան 10 000 մետաղադրամով է պատել իր Volkswagen Beetle մակնիշի ավտոմեքենան
Չինաստանի Ֆուջոու քաղաքի բնակչուհին մոտավորապես 800 ԱՄՆ դոլար է ծախսել, որպեսզի 10 000 մետաղադրամով զարդարի իր սիրելի Volkswagen Beetle ավտոմեքենան: Այս մասին հաղորդում է auto.newsru.com-ը՝ հղում կատարելով Car News China-ին:
Անհրաժեշտ մանրադրամը հավաքելու համար չինուհուց մոտ 5 տարի է պահանջվել: Մետաղադրամների՝ մեքենային փաքցնելու ողջ գործընթացը 40 ժամ է տևել:










