ԱՄՆ-ում անցկացված «զոմբի երեկույթը» գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում (լուսանկարներ)
ԱՄՆ Մինեապոլիս քաղաքում անցկացվել է ամենախոշոր զոմբի հանդիպումը՝ Zombie Pub Crawl ամենամյա երեկույթի շրջանակում։ Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները հաշվել են 15.458 մասնակից և գրանցել նոր համաշխարհային ռեկորդ, գրում է moya-planeta.ru-ն։
Գինեսի գրքի կանոնների համաձայն` զոմբի երեկույթի բոլոր մասնակիցները պետք է կրեն զոմբի հագուստներ և ունենան համապատասխան գրիմ՝ սպիտակ դեմք, մուգ աչքեր և կարմիր գույն։ Ըստ մեկ այլ կանոնի՝ բոլոր մասնակիցները պետք է միաժամանակ ներկա գտնվեն և առնվազն 5 րոպե կանգնեն իրենց տեղերում։
Zombie Pub Crawl-ն անցկացվում է 2005-ից։






















