Մարկ Ցուկերբերգը հսկայական հողատարածք է գնել Հավայան կղզիներում (լուսանկարներ)
Facebook-ի հիմնադիր և սեփականատեր Մարկ Ցուկերբերգը մոտ 100 մլն դոլարով 2.8 ք/կմ տարածքով խոշոր հողատարածք է գնել Կաուայի կղզում (Հավայան կղզիներ)։ Այստեղ Մարկը պատրաստվում է առանձնատուն կառուցել և միլիարդատիրոջը վայել կալվածք ստեղծել, գրում է Комсомольская правда-ն։
Հողատարածքը գտնվում է կղզու հյուսիսային մասում։ Այն զբաղեցնում է շաքարեղեգի պլանտացիաների նախկին տարածքը, որը տեղակայված է օվկիանոսի ափին։ Ամբողջական մեկուսացման մասին խոսել հնարավոր չէ, քանի որ Հավայիներում մասնավոր ափերն արգելված են։ Ցուկերբերգը ստիպված կլինի իր լողափ թողնել հանգստացողներին։






















