Ես մեծ բավարարվածության զգացումով եմ հեռանում. փոխվարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել
ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը դիմում է ներկայացրել աշխատանքից ազատվելու համար: Այս մասին Կառավարության այսօրվա նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել նրան»,-ասաց վարչապետը՝ նշելով, որ Արմեն Գևորգյանն ուզում է իր գործունեությունը շարունակել մասնավոր սեկտորում:
«Պարո՛ն վարչապետ, շնորհակալ եմ, որ ըմբռնումով եք մոտենում իմ որոշմանը: Ես մեծ բավարարվածության զգացումով եմ հեռանում: Անչափ զգացված եմ և շնորհակալ եմ բոլորին համատեղ աշխատանքի համար»-ասաց Արմեն Գևորգյանը:










