Սուխումի հայ համայնքի ղեկավարն Աբխազիայի փոխվարչապետ է նշանակվել

13:03 • 16.10.14

Աբխազիայում հաստատվել է գործադիր մարմնի նոր կառուցվածքը։ Համապատասխան հրամանագիր է ստորագրել նախագահ Ռաուլ Հաջիմբան:

 

Նոր կառավարությունում այսուհետ կլինի 3 փոխվարչապետ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Սուխումի հայ համայնքի ղեկավար Սուրեն Կերսելյանը նշանակվել է 2-րդ փոխվարչապետ, ով կգլխավորի նաև աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը։

 

Առաջին փոխվարչապետի պաշտոնը կզբաղեցնի Շամիլ Աձինբան, իսկ 3-րդ փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի Վիկտոր Խիլչևսկին, ով միաժամանակ կլինի էներգետիկայի, տրանսպորտի և կապի նախարարը։