Apple-ը ներկայացնելուց մեկ օր առաջ «պատահաբար» ցուցադրել է նոր iPad-ները

19:29 • 16.10.14

Apple ընկերությունը ներկայացնելուց մեկ օր առաջ համացանցում հրապարակել է  iPad Air 2-ի և iPad mini 3-ի օգտագործման ուղեցույցը: 

Ինչպես հայտնում է BBC-ն` երեկ նոր սքրինշոթեր են հրապարակվել, որոնցում ներկայացվում է օգտագործման ուղեցույցը: Այդ պատկերները հեռացվել են կայքից մեկ ժամ անց, սակայն այդ ընթացքում բլոգերները հասցրել են տեղեկացնել արտահոսքի մասին իրենց կայքերում: 

Apple ընկերությունն ավելի վաղ հայտարարել էր, որ միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին, որի ժամանակ, ինչպես ենթադրում էին փորձագետները, պետք է ներկայացվեին նոր սերնդի iPad-ները:


 Apple

Инструкция

 

Apple-ը ներկայացնելուց մեկ օր առաջ «պատահաբար» ցուցադրել է նոր iPad-ները