Գիտնականները պարզել են, թե ինչպիսին պետք է լինի իդեալական աշնանային նախաճաշը

21:46 • 16.10.14

Եղանակի փոփոխման հետ կապված` օրգանիզմի պահանջները ևս փոփոխվում են, ըստ այդմ` պետք է փոփոխվի նաև մարդկանց սննդակարգը: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Mignews-ին:


Միսուրիի համալսարանի գիտնականները եկել են այն եզրահանգմանը, որ աշնանը հարկավոր է սննդակարգում անպայման ձու ներառել:

Նախաճաշը բաց թողնելը և ճաշին արագ ածխաջրեր պարունակող մթերքների օգտագործումը անկառավարելի քաղցի առաջացման է հանգեցնում: Ընդ որում` կալորիաներով հարուստ սննդի օգտագործման հավանականությունը զգալիորեն մեծանում է:


Գիտնականները նշել են, որ աշնան սննդակարգում ձվի հետ կարելի է համատեղել նաև մանրաթելերով, վիտամիններով և հանքային նյութերով հարուստ բանջարեղենը:
 

Գիտնականները պարզել են, թե ինչպիսին պետք է լինի իդեալական աշնանային նախաճաշը