Կանադան ևս $30 միլիոն կտրամադրի Էբոլայի դեմ պայքարի համար

08:26 • 16.10.14

Կանադայի իշխանությունները որոշում են կայացրել հավելյալ 30 միլիոն դոլար տրամադրել Էբոլա վիրուսի տարածման դեմ պայքարելու համար, գրում է gazeta.ru-ն:


Միջոցները կփոխանցվեն մարդասիրական կազմակերպություններին, որպեսզի դրանք կարողանան գնել անհրաժեշտ դեղորայք և սարքավորումներ: Օրինակ՝ այնպիսի շարժական լաբորատորիաներ, ինչպիսիք արդեն աշխատում են Աֆրիկայում:


Վերջերս Կանադայի կառավարությունը 35 միլիոն դոլար էր փոխանցել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, Միացյալ ազգերի կազմակերպությանը, ինչպես նաև աշխատող միավորումներին այն տարածաշրջանում, որտեղ համաճարակը հատկապես տարածված է:


Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ համաշխարհային հանրությունը բավարար ջանքեր չի գործադրում Էբոլայի համաճարակի տարածման դեմ պայքարի համար: