Մահվան ելքով վրաերթ Երևան-Արտաշատ ճանապարհին. անձը չպարզված վարորդը փախուստի է դիմել

12:07 • 16.10.14

Երևան-Արտաշատ ճանապարհի Ջրահովիտ գյուղի հատվածում՝ 5-րդ փողոցի հետ հատման վայրում հոկտեմբերի 16-ին, ժամը 01.00-ի սահմաններում անհայտ անձը չպարզված ավտոմեքենայով մահվան ելքով վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդու և դիմել փախուստի: 

Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ տղամարդու ինքնությունը պարզելու, ինչպես և անհայտ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն: