Շաբաթական 3 անգամ մարզանք անելը մեծապես նվազեցնում է դեպրեսիայի վտանգը

14:00 • 16.10.14

Նոր ուսումնասիրության համաձայն՝ շաբաթական 3 անգամ մարզանք անելը մոտ 16 տոկոսով նվազեցնում է դեպրեսիայի (ընկճախտի) առաջացման վտանգը, հայտնել են Լոնդոնի համալսարանական քոլեջի (University College London) Երեխաների առողջության ինստիտուտի գիտնականները, գրում է Reuters-ը։


Հետազոտողները նշել են, որ շաբաթական ավելի քան 3 անգամ մարզանք անելը վտանգն է՛լ ավելի է նվազեցնում։



Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնական Սնեհալ Պինտո Պերեյրան, ով ղեկավարել է ուսումնասիրությունը, նշել է ֆիզիկական ակտիվության կարևորությունը մարմնի առողջության պահպանման առումով, որն ըստ նրա՝ ամենակարևոր խթանն է դեպրեսիան հաղթահարելու համար։

 

Դեպրեսիան համարվում է ամենատարածված հոգեկան խանգարումը, որով տառապում է մոտ 350 միլիոն մարդ ամբողջ աշխարհում։



Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն՝ այն համարվում է հաշմանդամություն ձեռք բերելու առաջնային պատճառը։


Դեպրեսիայի բուժման համար անհրաժեշտ է մասնագետի օգնություն, ով բուժումն իրականացնում է հոգեթերապիայի կամ դեղորայքի միջոցով, կամ երկուսը համատեղելով։

 

Պերեյրայի թիմը հետևել է 1958-ից հետո ծնված և մինչև 50 տարեկան 11.135 մարդկանց՝ գրառելով նրանց ֆիզիկական ակտիվությունը և դեպրեսիայի նշանների նվազումը։

 

Շաբաթական 3 անգամ մարզանք անելը մեծապես նվազեցնում է դեպրեսիայի վտանգը