Շունն արտասովոր ալերգիա ունի մարդկային թեփից, որի պատճառով նրա մազածածկույթը թափվում է
Ինդիանայում խնամքի տակ գտնվող շունն այժմ ապաքինման ճանապարհին է այն բանից հետո, երբ խնամողները վերջապես պարզեցին, թե ինչից են թափվում շան մազերը: Պատճառը մարդկանցից ունեցած ալերգիան է:
Ինչպես գրում է Daily Mail-ը` սև լաբ տեսակի շունը` Ադամ անունով, հունիսին հայտնվել էր Ինդիանապոլիսի Lucky Dog Retreat Rescue կենտրոնում, որտեղ սկսել են խնամել կենդանուն, որի մազածածկույթը թափվել էր, իսկ մաշկը` ճաքճքել:
Հիվանդության պատճառը հայտնաբերվել է արյան անալիզի արդյունքում: Ալերգիան շան մոտ հավանաբար մարդկային թեփից է, որը հաճախակի թափվում է մարդու մաշկից ու գլխից:















