Ձորաղբյուր-Զովք ճանապարհին Mercedes-ը գլորվել է ձորը. ամուսինները մահացել են

12:10 • 16.10.14

«Մերսեդես C 180» մակնիշի ավտոմեքենան, հոկտեմբերի 16-ին, ժամը 00.10-ի սահմաններում, շրջվել է Ձորաղբյուրից դեպի Զովք տանող ճանապարհին գտնվող ձորը, ինչի հետևանքով ուղևորուհին`1964 թ. ծնված Վարդիթեր Կարապետյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը՝ 1959 թ. ծնված Արտաշ Միլիտոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ժամը 03.10-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Արտաշ Միլիտոսյանը մահացել է: 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն: