Տեխասի հիվանդանոցը ներողություն է խնդրել Էբոլայով հիվանդի մահանալուց հետո
ԱՄՆ Տեխաս նահանգի Դալաս քաղաքի հիվանդանոցի ղեկավարությունը, որտեղ բուժվում էր Էբոլա վիրուսից մահացած Թոմաս Էրիկ Դունկանը, որոշել է ներողություն խնդրել հիվանդությունն ախտորոշելու ընթացքում սխալների համար։ Այս մասին գրում է vz.ru-ն։
Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դանիել Վարգան նշել է, որ խորին ցավ է ապրում, որ Դունկանը չկարողացավ հաղթահարել հիվանդությունը։ Նա ասել է, որ շատ է ցավում, որ չնայած պրոֆեսիոնալ բուժանձնակազմին՝ նրանք բազմաթիվ սխալներ են թույլ տվել, մասնավորապես՝ հիվանդությունն ախտորոշելու ժամանակ։
Առայժմ նրա խոսքերը գրված են որոշ փաստաթղթերում, որոնք հասանելի են դարձել Business Insider-ին։
Թոմաս Էրիկ Դունկանը համարվում է ԱՄՆ-ում Էբոլայով առաջին վարակակիրը, որը երկիր էր մեկնել Լիբերիայից։










