Օբաման գրկախառնվել և համբուրել է Էբոլայով հիվանդների հետ շփման մեջ եղած բուժքույրերին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ գրկախառնվել և համբուրել է այն բուժքույրերին, որոնք շփվել են Էբոլայով վարակված հիվանդների հետ, գրում է lenta.ru-ն՝ The Washington Post-ին հղումով։
Նախագահը նշել է, որ խուճապի մատնվելու կարիք չկա, քանի որ հավանականությունը, որ միջին վիճակագրական ամերիկացին կարող է վարակվել, շատ քիչ է։
Օբամայի խոսքով՝ նա գրկել և համբուրել է երկու բուժքույրերի, ովքեր հոգ էին տանում Էբոլայով վարակված հիվանդների մասին, և միանգամայն իրեն ապահով է զգացել։
Նա նշել է, որ Էբոլայի համաճարակը համաշխարհային մեծ վտանգ է ներկայացնում, և անհրաժեշտ է դրա դեմ միասին պայքարել։










