Ստամբուլի հիվանդանոցում կարանտին է հայտարարվել՝ էբոլա վիրուսի կասկածանքով

12:12 • 16.10.14

Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանում երեկ երեկոյան վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորներից մեկին Էբոլա վիրուսի կասկածանքով տեղափոխել են Ստամբուլի Մարմարայի համալսարանի ուսումնահետազոտական հիվանդանոց:

 

Հիվանդանոցի շտապօգնության կենտրոնում կարանտին է հայտարարվել:

 

Համաձայն ստացված տեղեկատվության՝ Թուրքիայի օդային տարածքով անցնող ինքնաթիռում գտնված Կոտ դ'Իվուարցի մի կնոջ ջերմությունը բարձրացել է և սրտխառնոց է սկսվել, ինչի պատճառով էլ ինքնաթիռը վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում:

 

Հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքն անմիջապես դատարկվել է, և այնտեղ կարանտին է հայտարարվել: