Արաբական Էմիրություններում Էբոլայի կասկածանքով ուղևոր է հոսպիտալացվել

10:31 • 16.10.14

Արաբական Միացյալ Էմիրությունուններում Էբոլա վիրուսով վարակված լինելու կասկածանքով ավիաուղևոր է հոսպիտալացվել, ով Դուբայ է ժամանել Լիբերիայից, գրում է gazeta.ru-ն՝ Al Arabia-ին հղումով։

 

Հիվանդից անհրաժեշտ անալիզներն արդեն վերցվել են։ Նշվում է, որ Էբոլայով վարակված լինելու կասկածանքն առաջացրել է ուղևորի մոտ փորլուծության առկայությունը։

 

Բժիշկները գտնում են, որ Էբոլայով վարակված լինելու փաստը կարող է չհաստատվել, քանի որ նրա մոտ Էբոլայի այլ ախտանշաններ չկան, այնուամենայնիվ նրան մեկուսացրել են։