Իտալիան «համացանցի Սահմանադրության» նախագիծ է պատրաստում
Իտալիայի խորհրդարանի Ստորին պալատի նախագահ Լաուրա Բոլդրինի կողմից կազմված հատուկ հանձնաժողովը «Համացանցի Սահմանադրության» նախագիծ է մշակել: Այս մասին հաղորդում է euromag.ru-ն՝ հղում կատարելով ИТАР- ТАСС-ին:
Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները՝ հոկտեմբերի 27-ից «Համացանցի Սահմանադրության» նախագիծը կտեղադրվի խորհրդարանի կայք էջում՝ հանրային քննարկման նպատակով:
Նախագիծն իրենից 14 կանոնակարգ է ներկայացնում, որոնք նախատեսված են մի կողմից՝ երաշխավորելու անհատական ազատության սկզբունքները, իսկ մյուս կողմից՝ պահպանելու բոլոր հիմնարար իրավունքները:
Նախագծում ներառված են նաև համացանց մուտք գործելու հավասար իրավունքների, անձնական տվյալների պաշտպանության և մի շարք այլ կետեր:










