Ջոն Քենեդու և Ժակլին Բուվյեի հարսանեկան լուսանկարների նեգատիվներն աճուրդում վաճառվել են 34.000 դոլարով
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում RR Auction աճուրդային տան կազմակերպած աճուրդում 34.000 դոլարով վաճառվել է ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդու և Ժակլին Բուվյեի հարսանեկան լուսանկարների 13 նեգատիվ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ամուսնական արարողությունը տեղի է ունեցել 1953-ի սեպտեմբերի 12-ին Նյուպորտ քաղաքի եկեղեցում, որը գտնվում է Բոստոնից 100 կմ դեպի հարավ։ Արարողությանը ներկա է գտնվել ավելի քան 700 հյուր։
Նեգատիվների սկզբնական գինը եղել է 200 դոլար, սակայն ի վերջո այն գերազանցվել է 170 անգամ և վաճառվել 34․000 դոլարով։ Դրանք գնել է մի բժիշկ:
Լուսանկարները պատկանել են լուսանկարիչ Ֆրենկ Էտեմանին։ Աճուրդի տան փոխտնօրեն Բոբի Լիվինգստոնը հայտնել է, որ Քենեդու ընտանիքի հետ կապված իրերը մշտապես մեծ հաջողություն են վայելում ԱՄՆ աճուրդներում։










