Հաքերները մեկ տարվա ընթացքում Ռուսաստանից և ԱՊՀ-ից 2.5 մլրդ դոլար են գողացել
2013 թվականի ընթացքում ռուսալեզու կիբերհանցագործները Ռուսաստանում և ԱՊՀ ողջ տարածքում մոտ 2.5 մլրդ դոլար են գողացել: Այս մասին հաղորդում է hitech.newsru.com-ը՝ հղում կատարելով forbes.ru-ին:
Group-IB պատահարի հետաքննությամբ զբաղվող բաժնի ղեկավար Դմիտրի Վոլկովի խոսքով՝ մեկ տարվա ընթացքում բանկերի վրա մոտ 35 նպատակային հարձակում է արձանագրվել:
«Վտանգի տակ են գտնվել ռուսական բոլոր բանկերի 4%-ը, սակայն մենք ոչ բոլոր դեպքերի մասին ենք տեղյակ, հարձակումների փաստացի տոկոսը 10-ից բարձր է»,-ասել է Վոլկովը:










