Սպանված գայլերի մորթիները պահեստավորվում են Կենդանաբանության ինստիտուտում

13:44 • 16.10.14

100 հազար դրամ պարգևավճարի համար սպանված գայլերի մորթիները հանձնվում են Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Կենդանաբանության ինստիտուտ:


Tert.am-ի հետ զրույցում կենտրոնից հայտնեցին, թե քանի որ իրենք ունեն վիվարիում, այդ մորթիները Բնապահպանության նախարարության խնդրանքով պահեստավորվում են իրենց մոտ՝ հետագայում թաղվելու համար:


Մորթիների մի որոշ մաս էլ, նախքան թաղվելը, օգտագործվում է նաև գիտական նպատակներով, ուսումնասիրվում է կենտրոնի աշխատակիցների կողմից:


Հիշեցնենք, որ կառավարության որոշումն առաջացրել է բնապահպանների վրդովմունքը: