Ո'չ թե մերժել են, այլ ասել են, որ նույն բաներն իրենք էլ են արել. Միքայել Մելքումյանը՝ ԲՀԿ-ականների նախագծի մերժման մասին
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը խնդիր չի տեսնում, որ Կառավարությունն այսօր մերժել է իր և խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած՝ սահմանամերձ գոտու բնակիչներին հարկերից ազատելու մասին օրենսդրական փաթեթը:
«Ո'չ թե մերժել են, այլ ասել են, որ նույն բաները, ինչ մենք ենք գրել, իրենք էլ են արել: Ըստ էության դրանք ամբողջովին նույնն էին, որոշակի մոտեցումների տարբերություններ կային միայն»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Վերջինս նաև նշեց, որ իրենք չէին կարող իմանալ Կառավարության այդ առաջարկների մասին, որպեսզի չկրկնվեին, քանի որ իրենք այդ առաջարկություններն ավելի շուտ էին գրել:
Հիշեցնենք, որ Կառավարությունն այսօրվա նիստում մերժել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի և Նաիրա Զոհրաբյանի հեղինակած՝ սահմանային գոտու համայնքներին հարկային արտոնություններ շնորհելու մասին օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը, որով առաջարկվում էր սահմանային գոտու համայնքներին ազատել մի շարք հարկերից:










