ԱԻՆ-ը կունենա կառավարման շարժական շտաբ

10:33 • 16.10.14

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ստորագրվել է պայմանագիր` ԱԻՆ և Ճապոնիայի միջև նշված դրամաշնորհի շրջանակներում գույքի տրամադրման վերաբերյալ: Կնքված փաստաթղթի համաձայն` Ճապոնիայից կստացվի 6 նոր ավտոմեքենա, որոնց շնորհիվ նախարարությունը կունենա կառավարման շարժական շտաբ: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից։ 

Նոր ավտոմեքենաները, որպես կառավարման շարժական շտաբ, հնարավորություն կտան արտակարգ իրավիճակներում ավելի արդյունավետ կազմակերպել արձագանքման ու փրկարարական գործողությունները:

Հիշեցնենք, որ դեռևս ամռանը Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև կնքվել էր Ճապոնիայի կողմից ՀՀ ԱԻ նախարարությանը դրամաշնորհ տրամադրելու մասին համաձայնագիր, ըստ որի` հայկական կողմին տրվելու էր Ճապոնիայի փոքր և միջին ձեռնարկությունների արտադրանք` 200 մլն իենին (1,93 մլն ԱՄՆ դոլարին) համարժեք: