Նշվել է տարվա լավագույն ընտանեկան ավտոմեքենան

11:34 • 16.10.14

«Տարվա լավագույն ընտանեկան ավտոմեքենա» մրցանակին է արժանացել VW Multivan մոդելը, որի օգտին քվեարկել է եվրոպական Eltern և AutoStraßenverkehr ավտոամսագրերի ընթերցողների մեծամասնությունը, գրում է Комсомольская правда-ն։

 

Այս մրցանակը հանձնվում է արդեն 4-րդ անգամ։ Եվ այս տարի քվեարկությանը մասնակցել է ավելի քան 19.000 ընթերցող և երկու պարբերականների կայքերի առցանց օգտատեր։

 

30.000-35.000 եվրո գնային կատեգորիայում կրկին հաղթանակի է արժանացել Multivan-ը, որին իր ձայնն է տվել բոլոր ընթերցողների ավելի քան ¼-ը։
 

Նշվել է տարվա լավագույն ընտանեկան ավտոմեքենան