Քաղցկեղը հաղթահարած պատանու անհավանական կերպարանափոխությունը (լուսանկարներ)
Daily Mail-ի ներկայացրած լուսանկարները պատկերում են քաղցկեղով տառապող պատանու կերպարանափոխությունը, ով բոդիբիլդեր է դարձել:
Միչիգանի բնակիչ Զակ Զիլերի մոտ 15 տարեկանում` 2010-ին, Հոջկինի լիմֆոմա է ախտորոշվել (արտաոսկրածուծային ուռուցքային հիվանդություն է, որի ժամանակ առաջնակի ախտահարվում է ավշային (լիմֆատիկ) համակարգը), որի հետևանքով նրա քաշը 45 կգ-ով նվազել էր:
Ինչպես երևում է լուսանկարներից` Զակին հաջողվել է հաղթահարել քաղցկեղը, և այժմ նրա քաշը կազմում է մոտ 79 կգ: Այս տպավորիչ արդյունքին տղան հասել է օրական երկու ժամ մարզվելու արդյունքում, ինչը նա սկսել էր բուժման ընթացքում:



















