Լեհաստանում քննում են ենթադրաբար Ռուսաստանի օգտին լրտեսության երկու գործ

14:25 • 16.10.14

Լեհաստանի ներքին անվտանգության գործակալությունը ձերբակալել է երկրի զինված ուժերի սպայի և Ռուսաստանի և Լեհաստանի երկքաղաքացիությամբ իրավաբանի, որոնք կասկածվում են օտար պետության օգտին լրտեսության համար: Այդ մասին հայտնել է Լեհաստանի գլխավոր դատախազ Անջեյ Սերեմետը, հաղորդում է ТАСС-ը: Այդ գործերի շրջանակում կատարվել են խուզարկումներ և կանցկացվեն հարցաքննություններ:

 

«Երկու գործ կա: Մեկով զբաղվում է Վարշավայում շրջանային ռազմական դատախազությունը, քանի որ ձերբակալվածներից մեկը զինծառայողի կարգավիճակ ունի: Երկրորդը վերաբերում է քաղաքացիական անձի, և այն վարում է Վարշավայի Վերաքննիչ դատախազությունը»,- պարզաբանել է Սերեմետը:

 

Պաշտոնապես Լեհաստանը չի հաղորդել, թե ինչ երկրի օգտին է արվել լրտեսությունը, սակայն տեղական ԶԼՄ-ները պնդում են, որ դա Ռուսաստանն է: Սերեմետը չի հաստատել և չի հերքել այդ տեղեկությունը՝ հայտնելով, որ մի քանի օրից հնարավոր կլինի ավելին հայտնել:

 

Ինչպես նշել է Սերեմետը, հատուկ ծառայությունները հետևել են լրտեսությանը նրանց հնարավոր մասնակցությանը մի քանի ամիս: