Պորոշենկոն հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել Օբամային՝ «Ուկրաինային աջակցելու համար»

10:28 • 16.10.14

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց են ունեցել։ Երկու երկրների առաջնորդները քննարկել են գազի հարցը, Մինսկի պայմանավորվածությունները, Գերագույն ռադայի աշխատանքը, գրում է Вести-ն։

 

Օբաման և Պորոշենկոն համաձայնել են, որ Մինսկի պայմանավորվածություններին պետք է խստորեն հետևեն բոլոր կողմերը։ Բացի այդ, Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին և անձամբ Օբամային՝ «Ուկրաինային և Խաղաղ պլանին աջակցելու համար»։

 

Օբաման պատմել է ԵՄ մի շարք երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա և Իտալիա) առաջնորդների հետ տեսաժողովի մասին, որտեղ քննարկվել է նաև Դոնբասում իրավիճակի կարգավորման հնարավորությունը։
 

ԱՄՆ նախագահն ընդգծել է նաև հակակոռուպցիոն օրենքների և «Դատախազության մասին» օրենքի կարևորությունը, որոնք ընդունել է Գերագույն ռադան։