Մեծ Բրիտանիայի թագուհին այցելել է լոնդոնյան Թաուերի «կակաչների այգի» (լուսանկարներ, տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդն այցելել է լոնդոնյան Թաուերի շուրջ 888.246 հատ կերամիկական կակաչներով ծածկված այգի, որը համապատասխանում է պատերազմում զոհված բրիտանացի զինվորականների թվին, գրում է The Daily Mail-ը:
Ամուսնու՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպի ուղեկցությամբ թագուհին շրջել է «Արյունը կարմիրով է պատել ցամաքն ու ծովերը» անվանումով «կակաչների դաշտում», որտեղ յուրաքանչյուր ծաղիկ խորհրդանշում է Առաջին համաշխարհային պատերազմում զոհված մեկ բրիտանացի զինվորի։


































