Մարդկային դաժանություն. 17-ամյա ռումինուհին խեղդել է իր նորածին երեխային, ապա այրել մարմինը` հղիությունը թաքցնելու համար

22:41 • 16.10.14

Ռումինուհի Ալեքսանդրա Օլարուն շնչահեղձ է արել իր նորածին երեխային, որից հետո այրել է նրա մարմինը վառարանում, որպեսզի թաքցնի իր հղիությունը ծնողներից:


Ինչպես հայտնում է nydailynews.com-ը` այս սարսափելի դեպքը պատահել է, երբ 17-ամյա աղջկա ծնողները տանը չեն եղել: Նրա ընկերներից ոչ ոք չի իմացել հղիության մասին: Տեղի ունեցածը բացահայտվել է, երբ նա ինքն է այդ մասին խոստովանել դպրոցական ընկերներից մեկին, ով էլ հայտնել է ուսուցչին, որն էլ ոստիկանների է կանչել:


Աղջկան ձերբակալել են, որից հետո նա ամեն ինչ խոստովանել է ոստիկանատանը: