Պուտինը հաստատել է Կոսովոյի հարցի շուրջ Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը

17:16 • 16.10.14

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Կոսովոյի հարցի շուրջ Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը, գրում է ria.ru-ն:

 

«Դուք հիշատակեցիք Կոսովոյի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը: Ռուսաստանը սկզբունքային դիրքորոշում ունի, և այն հիմնված է ոչ միայն բարեկամության և մտերմության, այլև միջազգային իրավունքի և արդարության վրա»,- ասել է Պուտինը Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի հետ հանդիպման ժամանակ: Իր հերթին Նիկոլիչը թանկարժեք է գնահատել այդ հարցում Սերբիային ցուցաբերած Ռուսաստանի աջակցությունը:

 

«Մեզ համար այսօր բավական թանկ արժե ձեր աջակցությունը Սերբիայի տարածքային ամբողջականության պահպանման և անկախության, հատկապես՝ Կոսովոյի հարցում»,- ասել է Սերբիայի նախագահը:

 

ՌԴ-ի և Կոսովոյի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ Պրիշտինայում գործող ռուսական դիվանագիտական գրասենյակը Բելգրադում դեսպանատան մասնաճյուղն է: