Suzuki-ի հունգարական գործարանը պատրաստվում է Vitara-ի արտադրությանը
Հունգարիայում ճապոնական Suzuki ընկերության ավտոգործարանը սկսել է նվազեցնել մեքենաների արտադրության ծավալները, որպեսզի մինչ այս տարվա վերջ պատրաստվի նոր մոդելի մեքենաների արտադրությանը, գրում է vedomosti․ru-ն։ Այս մասին հայտնում է Automotive News Europe-ը՝ Napi Gazdasag թերթին հղումով։
Ընկերությունը նախատեսում է 150.000 մեքենա արտադրել Էստերգոմի գործարանում, թերթին հայտնել է Suzuki ընկերության ներկայացուցիչը։
Մասնավորապես, ընկերությունը դադարեցրել է Splash Minivan-ի և SX4 Crossover-ի արտադրությունները և պատրաստվում է նոր Vitara Crossover մեքենայի արտադրությանը։
5-դռնանի Vitara-ն ցուցադրվել է Փարիզի ավտոսրահում հոկտեմբերի սկզբին։
Նախատեսվում է, որ նոր մոդելի մեքենան կարող է դառնալ Opel Mokka, Renault Captur և Peugeot 2008 մեքենաների մրցակիցը։










