Գիտնականները նշել են առավել թարմացնող ըմպելիքների ցանկը

00:21 • 16.10.14

Գիտնականները ներկայացրել են թարմացնող ըմպելիքների ցանկը, որոնք չեն զիջում նույնիսկ ամենաթունդ սուրճին: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Myjane-ին:


Ցուցակում առաջին տեղում թարմ քամված նռան հյութն է, որը բացի թարմացնող ազդեցությունից՝ օգտակար է նաև սրտի աշխատանքի համար, սակայն այն պետք է խմել միայն ջրի հետ խառնած վիճակում: Երկրորդ տեղում կոճապղպեղով թեյն է, որն արագացնում է նյութափոխանակությունը և խթանում արյան հոսքը:


Երրորդ տեղում ցորենի սերմերից պատրաստված հյութն է, որը հիանալի ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա, օրգանիզմը հարստացնում է վիտամիններով և հանքային նյութերով: Իսկ սուրճի արժանապատիվ փոխարինողը կիտրոնի թեյն է,  ցանկում ներգրավվել է նաև կանաչ թեյը:
 

Գիտնականները նշել են առավել թարմացնող ըմպելիքների ցանկը