Թաիլանդում զբոսաշրջիկները կկարողանան ոստիկանություն դիմել անմիջապես կրպակներից
Թաիլանդական Փհուկետ կղզու 7-Eleven խանութները սկսել են ոստիկանությանն ուղղված դիմումներ ընդունել, գրում է lenta.ru-ն։
Ինչպես գրում է Phuket Gazette-ը, նոր ծառայությունը կօգնի իրավապահ մարմիններին ավելի արագ արձագանքել հանգստացողների դիմումներին։
Տեղի ոստիկանության պետի տեղակալ Պիրայատա Կարաջայդիի խոսքով՝ ոստիկանություն դիմելու նման հեշտ միջոցը հասանելի է կղզու Կատա և Կարոն լողափերում։
Նա նաև նշել է, որ կանչի դեպքում ոստիկանությունն առավելագույնը 5 րոպեից կհայտնվի դեպքի վայրում։
Արդյոք նման ծառայությունը հասանելի է նաև տեղացիների համար՝ չի նշվում։










