Վանեք գյուղում մոտոցիկլետը կողաշրջվել է. 90-ամյա վարորդը մահացել է
Ոստիկանության Կապանի բաժնում հոկտեմբերի 15-ին, ժամը 09.30-ին ահազանգ է ստացվել, որ Վանեք գյուղի տարածքում վթար է տեղի ունեցել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 05.00-ից մինչև ժամը 09.30-ն ընկած ժամանակահատվածում, «Դնեպր» մակնիշի կցասայլակով մոտոցիկլետը Վանեք գյուղի «Հունոտ» կոչվող ճանապարհով երթևեկելիս վերելքը ցեխապատ լինելու պատճառով կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը՝ 1924 թ. ծնված Միշա Վարդանյանը, տեղում մահացել է:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն:










