Woodkopf. Չեխիայում նոր զվարճալի մարզաձև են հնարել (լուսանկար, տեսանյութ)

01:09 • 16.10.14

Չեխիայում նոր արտասովոր մարզաձև են հորինել, որը վերջերս գրավել է ազգային լրատվամիջոցների ուշադրությունը:


Ինչպես գրում է Oddity Central-ը` տարածված մարզաձևը իրենից մրցապայքար է ներկայացնում երկու հակառակորդի միջև, ովքեր 2 մետրանոց տախտակներ են պահում գլխի վրա` առանց ձեռքերի օգնության, և դրանցով իսկ փորձում են գցել հակառակորդինը: Արտասովոր մարզաձևն անվանել են Woodkopf, ինչը թարգմանաբար նշանակում է «փայտե գլուխ»:


Այս խաղ-մարզաձևը հնարել են դեռևս 1992-ին, երբ այն ներկայացնում էին Պրահայի արվեստների դպրոցի շրջանավարտները մշակութային միջոցառումների ժամանակ: Մասնակիցը, ում հաջողվում է երկու անգամ անընդմեջ գցել հակառակորդի տախտակը` իրենը գլխին պահելով, հաղթող է հայտարարվում:
 

 

 

Woodkopf. Չեխիայում նոր զվարճալի մարզաձև են հնարել (լուսանկար, տեսանյութ)