Apple-ը ներկայացրել է iPad Air 2 և iPad mini 3 նորագույն պլանշետները (լուսանկարներ, տեսանյութ)

00:53 • 17.10.14

Apple ընկերությունը ներկայացրել է իր երկու նորագույն պլանշետները` iPad Air 2 և iPad mini 3: Պրեզենտացիան տեղի է ունեցել Կուպերտինո քաղաքում (Կալիֆորնիա): Ինչպես ներկայացնում է ТАСС գործակալությունը` նորույթները ներկայացրել է ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը:


Սարքավորումներն աշխատում են iOS 8.1 օպերացիոն համակարգով, որը, ընկերության ծրագրային ապահովման գծով փոխնախագահ Կրեյգ Ֆեդերիգիի խոսքով, հասանելի կլինի երկուշաբթի:


iPad Air 2-ի նոր տարբերակը նախորդից 18 տոկոսով ավելի բարակ է դարձել` 6.1 մմ հաստությամբ: Պլանշետներում ներկառուցված է Touch ID մատնահետքի սենսորը, որն առաջին անգամ հայտնվել էր iPhone 5S-ում: Տեխնոլոգիան թույլ է տալիս գնումներ կատարել հավելվածներից` Apple Pay գործառույթի կիրառմամբ:


Սարքավորումներում կաշխատի նաև Burst Mode ռեժիմը, որը հասանելի էր միայն iPhone 5s, 6 և 6 Plus-ի համար: Ստեղները սեղմելով` սարքը կարող է մեկ վայրկյանում 10 լուսանկար անել: Նորույթը հասանելի կլինի երեք գույնով` սպիտակ, մետաղական և ոսկյա:

 

 

Apple's Time Cook with the iPad Air 2, which will be available in gold, and includes a fingerprint touch sensor and a new faster chip.

Apple's Tim Cook revealing the new iPad Air 2, which Apple claims is the world's thinnest tablet.

The new iPad Air 2 will start at $499, or £399 in the UK

Stephen Colbert was announced at the event as Apple's new 'supreme commander of secrecy'

 

Apple-ը ներկայացրել է iPad Air 2 և iPad mini 3 նորագույն պլանշետները (լուսանկարներ, տեսանյութ)