Apple-ը նախատեսում է ունիվերսալ SIM քարտ ստեղծել

22:53 • 17.10.14

Apple-ը նախատեսում է հաջորդ գաջեթների սերունդը արդեն իսկ nanoSIM քարտի հնարավորությամբ ստեղծել: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով The Financial Times-ին:


Այն հնարավորություն կտա վերաակտիվացնել և միանալ տվյալ տարածաշրջանում հասանելի օպերատորին՝ առանց SIM քարտի փոփոխության:


Ներկա պահին նոր տեխնոլոգիան հասանելի է միայն Apple ընկերության նորագույն պլանշետներին՝ iPad Air 2-ին և iPad Mini 3-ին և բացառապես՝ ԱՄՆ և Բրիտանիայի տարածաշրջանում՝ AT&T, Sprint, T-Mobile և EE օպերատորների հետ:

 

Հետագայում Apple-ը, ինչպես նաև՝ նրա մրցակից Samsung-ը, նախատեսում են լիովին հրաժարվել սովորական SIM քարտից:
 

Apple-ը նախատեսում է ունիվերսալ SIM քարտ ստեղծել