Բարերար է, կամեցող, նորմալ անձնավություն է և լավ ընտանքի հայր. Տ. Կարապետյանը դեմ չէ Նախագահի պաշտոնում տեսնել Գ. Ծառուկյանին

20:29 • 17.10.14

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն անձամբ եռյակը չի ընդունում, բայց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Նախագահի թեկնածու դառնալու հավակնությունները միմիայն ողջունում է: Այս մասին նա ասաց Tert.am-ի հետ զրույցում ։

 

«Գիտեմ, որ ինքը բարերար է, ինքը կամեցող է հայ ժողովրդին, որ նորմալ անձնավություն է, լավ ընտանքի հայր է, այնպես որ՝ ես դեմ չէի լինի, որ մենք ունենայինք Գագիկ Ծառուկյանի նման Նախագահ»,-նշեց նա։

 

Իսկ թե արդյո՞ք դրանք Նախագահ լինելու համար բավարար հատկանիշներ են՝ պատասխանեց. «Ի՞նչ է, էսօրվա նախագահներն ունե՞ն այդ հատկանիշները։ Քաղաքականության մեջ է քանի տարի է, հղկվել է։ Մի խոսքով՝ լավ կլիներ, եթե ես չեմ ընդունում եռյակը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի պատճառով, Գագիկ Ծառուկյանին ես ընդունում եմ, այդքանը»։