Նախագահը հրամանագիր է ստորագրել Արմեն Գևորգյանին պաշտոնից ազատելու մասին

11:41 • 17.10.14

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, հրամանագիր է ստորագրել Արմեն Գևորգյանին ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետի պաշտոնից ազատելու մասին, տեղեկացնում է նախագահական գրասենյակի կայքը:

 

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանը երեկ Կառավարության նիստի ժամանակ տեղեկացրել էր, որ ինքը հրաժարականի դիմում է ներկայացրել։


 

«Պարո՛ն վարչապետ, շնորհակալ եմ, որ ըմբռնումով եք մոտենում իմ որոշմանը: Ես մեծ բավարարվածության զգացումով եմ հեռանում: Անչափ զգացված եմ և շնորհակալ եմ բոլորին համատեղ աշխատանքի համար»-ասել էր Արմեն Գևորգյանը: