Սնունդը և սպառման զանազան պարագաները կարող են ուղեղի թերզարգացման պատճառ դառնալ
Սննդում, հարդարանքի պարագաներում, դեղամիջոցներում պարունակվող ալյումինիումը կարող է թունավորել ուղեղը՝ խթանելով կամ արագացնելով Ալցհեյմերի հիվանդության զարգացումը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:
Կիլսկի համալսարանի պրոֆեսոր Քրիստոֆեր Էկսլեյը զգուշացնում է, որ ալյումինիում են պարունակում մի շարք վերամշակված ապրանքնր, ինչպիսիք են` թեյը, գինին, գազավորված ըմպելիքները, ասպիրինը:
Հետազոտությունների արդյունքների համաձայն՝ ստուգում անցած որոշ մարդկանց մոտ այլումինիումի նստվածք են հայտնաբերել: Ավելի վաղ պրոֆեսորը նշել է նեև դեզոդորանտներում առկա այլումինիումի հետևանքով քաղցկեղի առաջացման մասին:
Ալյումինիում է պարունակվում նաև ջրում և հողում, որտեղից այն մուտք է գործում բուսական աշխարհ: Այժմ ալյումինիումի արդյունաբերական օգտագործումը առավել լայնամաշտաբ է դարձել. ալյումինի սուլֆատ է ավելացվում ջրին՝ մաքրման, իսկ խմորին՝ փխրեցման նպատակով:
Այն գործածվում է նաև տալկի, ատամի մածուկի, արևից պաշպանող քսուկների, ասպիրինի, անտիցիդների և պատվաստանյութերի արտադրության մեջ: Այն կուտակվում է մարդկանց ոսկորներում, ուղեղում, լյարդում, սրտում, փայծաղում և մկաններում:










