ԱՄՆ փոխնախագահի որդին հեռացվել է զինուժերից՝ կոկաին օգտագործելու համար
ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի որդին հեռացվել է ԱՄՆ ռազմածովային ուժերից՝ կոկաին օգտագործելու պատճառով, փոխանցում է РИА Новости-ն։
ԶԼՄ-ների տեղեկություններով, 44-ամյա Հանթեր Բայդենը, ով մասնագիտությամբ իրավաբան է, ՌԾՈՒ-ի պահուստում էր հաշվառվել 2013թ. մայիսի 7-ին։ Ծառայության վայրում նա թմրանյութերի ստուգման թեստ է անցել, որը ցույց է տվել կոկաինի առկայություն։ Բայդեն կրտսերի կարիերան ավարտվել է դեռևս 2014թ. փետրվարին, հաստատում են անձամբ զինվորականները։
Երեկ Հանթեր Բայդենը հայտարարությամբ է հանդես եկել, որում հայտնել է, որ ծառայությունն իր համար մեծ պատիվ է եղել, և ինքը ցավում է ՌԾՈՒ-ի շարքերից հեռանալու համար։ Նա, այդուհանդերձ, չի պարզաբանել պատճառը։










