Հայտնվել է Porsche-ի գերհզոր Cayman GT4-ի նախատիպի լուսանկարը

19:45 • 17.10.14

Ավելի շատ հզորություն և ավելի լավ արգելակման համակարգ. Porsche-ն մշակում է Cayman-ի նոր «գերհզոր» տարբերակը, որն, ամենայն հավանականությամբ, կստանա GT4 անվանումը:


Ինչպես գրում է Autocar-ը` համացանցում հայտնված լուսանկարները բացահայտում են մեքենայի նախատիպը, որը, թեև կառուցված է ներկայիս Cayman-ի հիման վրա, ներկայանում է թափքի առավել ագրեսիվ դիզայնով` ստանդարտ մոդելի համեմետ:


Ակնհայտ փոփոխություններից են՝ առջի բամպերը, հավելյալ սառեցման խողովակը` կապոտի և մեծ կերամիկական արգելակման սկավառակների դիմաց: Ըստ տարածված կարծիքների` նորագույն սպորտային մեքենան կարող է զինվել 3.8 լիտր ծավալով շարժիչով, որը կիրառվում է 911 Carrera S մոդելում, որը կզարգացնի 400 ձիաուժ հզորություն: Փորձագետները կարծիք են հայտնում, որ Porsche Cayman GT4-ի դեբյուտը կկայանա 2015-ին:

 

Հայտնվել է Porsche-ի գերհզոր Cayman GT4-ի նախատիպի լուսանկարը