Չինաստանում պաշտոնյան մահապատժի է դատապարտվել

09:40 • 17.10.14

Չինաստանի մայրաքաղաքի դատարանը մահապատժի է դատապարտել Չինաստանի երկաթուղային հաղորդակցության նախարարության գլխավոր ինժեների տեղակալ Չժան Շուգուանին, հաղորդում է ТАСС-ը: Մահապատիժը սահմանվել է երկու տարի ժամկետով հետաձգմամբ:

 

Դատավճռում հաղորդվում է, որ Չժան Շուգուան զրկվել է քաղաքական իրավունքներից, իսկ նրա ողջ սեփականությունն ագրավվել է: Ավելի վաղ նա իրեն մեղավոր էր ճանաչել ավելի քան 47 միլիոն յուանի (7,86 միլիոն դոլարի) կաշառք ստանալու համար: Այդ միջոցները նա ստացել էր 14 ընկերություններից՝ 2000-ից 2011 թվականների ընթացքում գնացքների տրամադրման վերաբերյալ նշված կազմակերպությունների հետ պայմանագիր կնքելու դիմաց:

 

Համարվում է, որ Չժան Շուգուան մոտ է եղել Չինաստանի երկաթուղային հաղորդակցության նախկին նախարար Լյու Չժիցզյունյուի հետ, ով անցած տարի նույնպես մահապատժի է դատապարտվել: