Կինը ոստիկանություն է զանգահարել` խնդրելով բռնել իր պարտեզում հայտնված կոկորդիլոսին, սակայն նրանք խաղալիք են գտել (լուսանկար)

00:09 • 17.10.14

Անգլուհին «բացարձակ ճնշված» է զգացել, երբ ոստիկանություն ու վայրի բնության փորձագետներին է զանգել, որպեսզի վերջիններս գան իր տանը հայտնված կոկորդիլոսի ետևից, որը իրականում փչովի խաղալիք էր:


Ինչպես հայտնում է Daily Mail-ը` Պլիմուտում բնակվող կինը սարսափել է 90 սմ-անոց կանաչ «երկկենցաղին» իր խոհանոցի պատուհանին տեսնելով: Նա երկու հարևանի է օգնության կանչել, սակայն նրանք ասել են, որ կենդանին վտանգավոր է առանց զենքի մոտենալու համար, որից հետո կինը ոստիկաններին է դիմել:


Դևոնի և Քորնուելի ոստիկանները և կենդանիերի փորձագետները, արձագանքելով կանչին, ժամանել են դեպքի վայր: Հեռվից ջուր լցնելով կենդանու վրա և տեսնելով, որ նա չի շարժվում, մոտեցել են, որից հետո էլ պարզվել է, որ այնտեղ պարզապես խաղալիք է եղել:



 The mother-of-one, from Plymouth, was horrified to see the 3ft reptile lurking outside her kitchen window 

Neighbours agreed it was not safe to approach the creature and police officers came to the rescue - and realised it was an inflatable toy