Միլիարդատեր Դոնալդ Թրամփը քննադատել է Օբամային Արևմտյան Աֆրիկայից չվերթները չդադարեցնելու համար

11:46 • 17.10.14

Ամերիկացի հայտնի գործարար, միլիարդատեր Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում քննադատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ով չի արգելել Էբոլայի համաճարակային գոտուց ԱՄՆ ժամանողների մուտքը, հաղորդում է ria.ru-ն:

 

«Օբաման չի ցանկանում դադարեցնել Արևմտյան Աֆրիկայից ժամանող պոտենցիալ վտանգավոր թռիչքները: Գրողը տանի, ի՞նչ է կատարվում այս տղայի հետ»,- գրել է նա:

 

Թրամփը շարունակել է քննադատել Օբամային նաև «Սթիվ Մալցբերգի շոու» հաղորդման եթերում:

 

«Նա կամ կոմպետենտ չէ և չափազանց կամակոր, կամ իսկապես նրա հետ մի բան այն չէ: Իմ վարչական փորձն օգնում է ինձ լսել մարդկանց կարծիքը, անգամ՝ նրանց, որոնք հարցի շուրջ հակադիր դիրքորոշում ունեն, սակայն այս դեպքում ես չեմ կարողանում հասկանալ նախագահին»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը: