Microsoft-ի նախկին աշխատակիցը «սելֆիի» նոր տեսակ է հորինել (տեսանյութ)
Microsoft ընկերության նախկին աշխատակից Կարեն Չենգը նոր տեսակի «սելֆի» (ինքնալուսանկար) է հնարել և տեսաուղեցույց ձայնագրել՝ ինչպես անել այն, գրում է ria.ru-ն:
Չենգի խոսքով՝ դա ««սելֆի» լիովին նոր տեսակ է», որը թույլ է տալիս «սեփական կյանքը վերածել կինոյի»: «Պտտվող սելֆի» ստանալու համար հարկավոր է օգտվել սմարթֆոնի տեսախցիկով՝ շարժելով այն գլխի շուրջ: Նա իր տեսաուղեցույցը հրապարակել է YouTube-ում:
Աղջիկը ենթադրում է, որ այս տեսակը կարելի է տարբեր նպատակներով օգտագործել, օրինակ՝ ֆիքսել առօրյա կյանքի պահերը և ճանապարհորդությունների ընթացքում հետաքրքիր վայրերը: Բացի այդ, ««սելֆիի» նոր տեսակը ստեղծագործելու լայն հնարավորություններ է ընձեռում: Կարելի է, մասնավորապես, անել «կրկնակի «սելֆի», երբ տեսախցիկը ֆիքսում է միանգամից երկու մարդու, առաջարկում է Կարենը:
Մի քանի «սելֆի» անելով՝ կարելի է դրանք միացնել՝ ստեղծելով կարճ տեսանյութեր, գրում է Yahoo News-ը՝ Չենգի գաղափարն անվանելով «արձակուրդի լուսանկարների սլայդ-շոուի ժամանակակից տարբերակ»:
Արևմտյան ԶԼՄ-ները ենթադրել են, որ այս նոր տեսակը՝ Donut Selfie-ն, կարճ ժամանակում «կպայթեցնի համացանցը»:










