Չինաստանը 16 մլն դոլար է հատկացրել Էբոլայի դեմ պայքարի համար
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի վարչապետը հայտարարել է, որ Չինաստանը լրացուցիչ օգնություն կտրամադրի Արևմտյան Աֆրիկայում Էբոլա համաճարակի դեմ պայքարի համար՝ 16 մլն դոլարի չափով, գրում է gazeta.ru-ն՝ Russian.news.ch-ին հղումով։
Ասիա- Եվրոպա ֆորումի (ASEM - Asia-Europe Meeting) 10-րդ գագաթաժողովի ժամանակ վարչապետ Լի Կեցյանն ընդգծել է, որ Չինաստանը միջազգային հանրության հետ համատեղ պատրաստ է միանալ ամբողջ աշխարհի առողջապահության համար լուրջ վտանգ ներկայացնող Էբոլա տենդի դեմ պայքարին՝ ընդուպ մինչև մահացու վիրուսի նկատմամբ վերջնական հաղթանակը։
Նշվում է, որ Չինաստանն Արևմտյան Աֆրիկային արդեն 38 մլն դոլարի չափով մարդասիրական օգնություն է տրամադրել։
Ավելի վաղ նշվել է, որ Սիերա Լեոնեում Չինաստանի 8 քաղաքացու մեկուսացրել են Էբոլա վարակի կասկածանքով։










