Ֆինլանդիայում հարյուրավոր քուրդ ակտիվիստներ հանրահավաք են անցկացրել ԱԳՆ շենքի առաջ

18:04 • 17.10.14

Մի քանի հարյուր քուրդ ակտիվիստներ ուրբաթ խաղաղ ակցիա են անցկացրել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության շենքի առաջ սիրիական Քոբանի քաղաքում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գործողությունների դեմ, հաղորդում է ТАСС-ը:

 

Հանրահավաքի մասնակիցները միջազգային հանրությանը կոչ են արել վճռականորեն արձագանքել տեղի ունեցող իրդադարձություններին: Ակցիային ընդհանուր առմամբ մասնակցել է 300-400 մարդ:

 

Ակցիայի մասնակիցները ձեռքերում պահել են Քրդստանի դրոշը և «Փրկեք Քոբանին», «Դադարեցրեք պատերազմը և ռազմական հանցագործությունները», «Մենք քննադատում ենք «Իսլամական պետության» ահաբեկչական ակցիաները» պաստառներ:

 

«Քոբանիում քրդերին հարկավոր է ցանկացած տեսակի օգնություն: Մարդիկ մահանում են ամեն օր, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Այն, ինչ հիմա այնտեղ տեղի է ունենում, հոլիվուդյան ֆիլմ չէ»,- հայտարարել են կազմակերպիչները: