Քրդական ուժերին հաջողվել է վերադարձնել Քոբանիի գրեթե բոլոր շրջանների նկատմամբ հսկողությունը. BBC (լուսանկարներ)
Սիրիական Քոբանի քաղաքում գործող քրդական ուժերը պնդում են, որ կարողացել են գրեթե ամբողջությամբ մաքրել քաղաքն «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից, գրում է Interfax.ru-ն` BBC-ին հղումով:
Քրդական խմբերի հրամանատարներից մեկը հայտնել է, որ ծայրահեղականներն այժմ վերահսկում են Քոբանիի արևելքում գտնվող միայն երկու փոքր թաղամաս:
Ավելի վաղ «Իսլամական պետությանը» հաջողվել էր հսկողության տակ առնել Թուրքիայի սահմանին գտնվող այս քաղաքի զգալի մասը: Նրանց դիրքերի վրա պարբերաբար օդային հարվածներ է հասցնում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան:
Քոբանին ռազմավարական նշանակություն ունի խմբավորման համար, քանի որ դրա գրավումը թույլ կտա ուղիղ կապ հաստատել Հալեպի և Ռաքքայի շրջաններում իրենց դիրքերի միջև, ինչպես նաև հսկողություն սահմանել թուրք-սիրիական սահմանի մեծ հատվածի նկատմամբ:












